Պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն. վարչապետ

ԱԱրման Գալոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ թիմով է գնալու ԱԺ արտահերթ ընտրությունների և ինչ ժամկետներում է դա հնարավոր:

Պետրոս Ղազարյան - Իսկ դուք մոտավոր պատկերացում ունե՞ք, ի՞նչ թիմով եք գնալու ընտրություններին:

Նիկոլ Փաշինյան - Դրանք ներթիմային քննարկման հարցեր են նաև, մենք կքննարկենք և եզրակացությունների կգանք:

Պետրոս Ղազարյան - Իսկ մոտավոր ժամկետ պատկերացնո՞ւմ եք:

Նիկոլ Փաշինյան - Գիտեք ինչ, ես էլի եմ ասում, ես չեմ ուզում իմ պատկերացումները որևէ կերպ առաջադրել  որպես նախապայման:

Պետրոս Ղազարյան - Բայց  իրավական առումով Ձեր գործողությունից է կախված՝ երբ կլինի այդ ընտրությունները:

Նիկոլ Փաշինյան - Պարտադիր չէ, կարող է պարզվի, որ մենք Սահմանադրության մեջ, ընդ որում, այդ հոդվածները խորհրդարանը կարող է փոխել, փոփոխություն ենք անում և ասում ենք, որ խորհրդարանը կարող է ինքնալուծարվել և արտահերթ ընտրությունների որոշում կայացնել: Ինձ համար կարևորագույն սցենարը հետևյալն է՝ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում