Կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

ՆՆարեկ Սահակյան

Երկօրյա պայքարից հետո Երևանի «Դինամո» մարզադահլիճում պարզ դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները:

Ըստ քաշային կարգերի՝ ոսկե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը, Արմեն Մելիքյանը, Հրաչյա Պողոսյանը, Կարեն Ասլանյանը, Սահակ Հովհաննիսյանը, Վարուժան Գրիգորյանը, Արտավազդ Վարդանյանը, Վիգեն Նազարյանը, Արթուր Շահինյանը և Ռազմիկ Քուրդյանը:

10 քաշային կարգերում Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 78 ըմբիշ, գոյություն ունեցող 6 օլիմպիական քաշային կարգերից 5-ում մասնակցությունն այնքան քիչ էր, որ այն անցկացվեց շրջանաձև մրցակարգով:

67 կգ քաշային կարգում վստահ տեսք ուներ 2019 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը:

Այս առաջնությունում հատկապես ուրախալի էր երիտասարդ ըմբիշների ոսկե մասնակցությունը: 87 կգ քաշային կարգում հաղթողի կոչմանն արժանացավ 17-ամյա Վիգեն Նազարյանը, իսկ 19-ամյա Սահակ Հովհաննիսյանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ է նվաճում տարբեր քաշային կարգերում:

Օլիմպիական տարին ըմբիշները կսկսեն ավանդական ծաղկաձորյան հավաքով, որից հետո կնախապատրաստվեն միջազգային և օլիմպիական վարկանշային մրցաշարերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում