ՆՆարե Ոսկանյան

Արցախահայերի համար իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր

Արցախահայերի համար իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր

Մենք իրագործում ենք նաև ճանապարհային քարտեզի մյուս դրույթները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկարատև դադարից հետո այցելել են տարածաշրջան: Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը ճանապարհային քարտեզի առաջին կետն էր՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն իսկ վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար:

«Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանում և Արցախում վնասված տների սեփականատերերի աջակցություն ցուցաբերելու մասին, պատերազմին մասնակից ուսանողների և պատերազմին մասնակցած մեր եղբայրների ու քույրերի ընտանիքի անդամ ուսանողների ընթացիկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի, Կառավարությունը որոշում է կայացրել վերականգնողական բուժման կարիք ունեցող մեր զինվորների բուժման ծախսերը փոխհատուցելու նոր կարգի մասին, Արցախում և Հայաստանում հյուրընկալ ընտանիքներին վճարումներ իրականացնելու մասին որոշումն էական նշանակություն կունենա առանց բնակարանի մնացած անձանց կացության հարցերը լուծելու համար: Ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ մեր աշխատանքներն ամբողջ թափով շարունակվելու են»,- ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում