ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել գովազդ տեղադրելու ճանապարհային հարկման կարգում փոփոխությունների նախագծին

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց, որ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ:

«Նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության, այդ թվում՝ բնակավայրերի, սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների, միջպետական  և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապարհային հարկի փոխարեն յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանված կարգին և պայմաններին համապատասխան: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտոնական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների  մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 25 տոկոսի չափով»,- ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը նշեց, որ, եթե գովազդային ծառայություններ մատուցող  գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի, սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտոնական գոտիներում տեղաբաշխել և տարածել է  իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 10 տոկոսի չափով:

Օրենքն, ըստ նախագծի, ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում