Երախտագիտության նամակ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ Հայ դատի գրասենյակից

ՀՀայկարամ Նահապետյան

Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը երախտագիտության նամակ է փոխանցել Հայ դատի ամերիկյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Ֆրանսերեն շարադրված նամակում ամերիկահայ լոբբիստը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչման համար առկա են մեծ թվով պատմական և իրավաքաղակական հիմքեր։ Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցն ընդունել է նամակը։

«Ֆրանսիայի և աշխարհի համար պատմական հիմնավոր պատճառներ կան Արցախի ճանաչման համար։ Արցախը հայկական է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի Հայաստանը։ ճանաչման համար առկա են նաև հզոր իրավական հիմքեր, որն այսօր առավել քան անհրաժեշտ է, քանի որ Արցախի գոյության հարցն է դրված»,- նշել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում