ԱԱրման Գալոյան

Առողջապահության նախարարը հանդիպել է հայ և օտարազգի բուժաշխատողների խմբի հետ

Առողջապահության նախարարը հանդիպել է հայ և օտարազգի բուժաշխատողների խմբի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում իրենց կողմից ցուցաբերած աջակցության համար՝ առաջարկելով նաև նրանցից շատերին մնալ Հայաստանում այստեղ գործունեություն և փորձի փոխանակում ծավալելու նպատակով։

Բժիշկներից ոմանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերադառնալ Հայաստան՝ տեղի բժիշկների հետ իրենց մասնագիտական փորձը կիսելու և աշխատելու։

Նախարարը լսել է նաև բուժաշխատողների նկատառումներն ու աշխատանքի ընթացքում նկատած խնդիրները: Վերջիններս մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնց լուծման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում