«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՄՄարիամ Մխիթարյան

Բաքուն հերքում է Ռուսաստանից Ադրբեջանի դեսպանին հետ կանչելու մասին լուրը

Բաքուն հերքում է Ռուսաստանից Ադրբեջանի դեսպանին հետ կանչելու մասին լուրը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննարկում է մի շարք լրատվամիջոցների անհիմն պնդումները Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը:

Հինգշաբթի կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ Բյուլբյուլօղլին, մեկնաբանելով Հայաստանի երկնքում ադրբեջանական կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպը, ասել էր. «Պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է պատահել»: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ակնկալում է, որ Բաքուն «այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ անել ողբերգական միջադեպի կապակցությամբ»:

Նման հայտարարության համար դեսպանին քննադատել էին նաև Ադրբեջանում: Նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Բաքվում դրանք  ոչ տեղին են համարում, և հույս էր հայտնել, որ միջադեպը չի խաթարի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում