ՌՌոզա Խաչատրյան

Ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով․ վարչապետ

Ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով․ վարչապետ

«Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով: Մենք խոսում  ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԼՂ մասով կայանալիք բանակցություններում նախատեսվող հարցերի վերաբերյալ իր ունեցած պատկերացումների մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ճշգրտեց, որ ապաշրջափակումը չի վերաբերում Թուրքիային, քանի որ Թուրքիան այս համաձայնության մաս չէ:

«Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ և եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի Հայաստանի համար, եթե, ի վերջո, երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ: Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել»,- մանրամասնեց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում