ՌՌոզա Խաչատրյան

Այս պատերազմում հաղթեց երկու գործոն՝ մոբիլ խմբերն ու անօդաչու թռչող սարքերը․ վարչապետ

Այս պատերազմում հաղթեց երկու գործոն՝ մոբիլ խմբերն ու անօդաչու թռչող սարքերը․ վարչապետ

«Մեզ համար ակնհայտ է, որ մեր բանակը և ընդհանրապես պետությունը ինստիտուցիոնալ լրջագույն վերափոխման կարիք ունի։ Մենք պետք է ունենանք նոր տիպի բանակ, որտեղ պետք է լինեն նոր պարամետրեր։ Բանակի մոբիլության աստիճանը պետք է անգամներով ավելանա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ թվարկելով առաջիկա առաջնահերթ քայլերի մասին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս պատերազմում հաղթեց երկու գործոն՝ մոբիլ խմբերն ու անօդաչու թռչող սարքերը՝ ընդգծեց վարչապետը։

«Առաջինը բանակի բարեփոխումներն են, որոնց կոնտեքստում պետք է դիտարկել նաև կանանց ներգրավվածության աստիճանի հնարավոր մեծացումը։ Երկրորդը՝ ռազմարդյունաբերական համալիրի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք այսօր անում ենք։ Որը պետք է ի վերջո դառնա մեր տնտեսության առաջատար ճյուղը։  Կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք ամենակարևորն են այս ամբողջ պատմության մեջ»,- նշեց Փաշինյանը։

Առաջնային քայլ է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը։

«Բանակցությունները հիմա են սկսվելու, և մենք կարող ենք և ի վիճակի ենք բանակցել և բանակցում ենք»,- նշեց Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում