Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկել է երկրի արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարների և Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի հետ, տեղեկացնում է РИА Нивисти-ին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը բնականոն խաղաղ կյանքին վերադարձնելու համար պետք է օգնություն տրամադրել և այդ հարցը շատ կարևոր է ու արդիական», - ասել է Պուտինը:
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակ է, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և մշակութային օբյեկտներ, իսկ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:










