ՄՄարիամ Մխիթարյան

Համանախագահող երկրները չեն ընդունել ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու Բաքվի մոտեցումը. Պեսկով

Համանախագահող երկրները չեն ընդունել ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու Բաքվի մոտեցումը. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից հնարավոր էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը, այդ թվում` ռուսականը, կյանքի կոչվեին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

RT Russia հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարեց, թե հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, ու, ելնելով դրանից, սկսեց ռազմական գործողությունները:

Պեսկովն ընդգծել է, որ շփման խմբի բոլոր համանախագահող երկրները չեն ընդունել Բաքվի մոտեցումը, և բոլոր պետությունները պնդել են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներն են:

«Ինչն, ըստ էության, բոլորը փորձում էին համոզել Ալիևին: Դուք գիտեք, որ կար երեք նախագահների` Պուտինի, Թրամփի և Մակրոնի՝ բավականին աննախադեպ, շատ կարևոր հայտարարությունը: Առանձին ջանքեր գործադրեց Ֆրանսիան: Առանձին ջանքեր գործադրեց Վաշինգտոնը: Բայց ընդհանուր ջանքերին համահունչ: Սա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում ունեցավ կոնսենսուս գտնելու հարցում»,- ասել է Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում