«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՆՆարե Ոսկանյան

Այսօրվա հրամայականը ներքին և արտաքին մարտահրավերները զսպելն է․ Անդրանիկ Քոչարյան

Այսօրվա հրամայականը ներքին և արտաքին մարտահրավերները զսպելն է․ Անդրանիկ Քոչարյան

Այսօրվա հրամայականն առաջին հերթին ներքին և արտաքին մարտահրավերները զսպելն է՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդ գործընթացները քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական՝ պետք է լինեն մեկ տրամաբանության մեջ։ Գանք լիակատար կայունացման, եթե հնարավոր է, և կայունացման իրավիճակում խոսենք  խնդիրների մասին»,- ասաց պատգամավորը: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ կան տարբեր տեսակետեր, բայց դրանց մեծ մասում չկային լուծումների առաջարկ:

«Բոլորն  ասում են փրկության կոմիտեների մասին։ Փրկության կոմիտեների առաջարկները 90-ականներից է գալիս, բայց մենք պետություն ենք, և պետությունն ունի նման խնդիրների լուծման սահմանադրական լուծումներ։ Մենք պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարով, բայց  քաղաքական լուծումներն ինչպիսին էլ լինեն, դրանք խոչընդոտ չպետք է լինեն մեր Զինված ուժերի այսօրվա մարտական հերթափոխի կառավարման վրա։ Որևէ բացասական ազդեցություն չպետք է լինի»,- ասաց Քոչարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում