ԱԱննա Ավետիսյան

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք»,- նշել է Կոնաշենկովը՝ ավելացնելով, որ խաղաղապահ բրիգադի  ստորաբաժանումները շարժվել են Գորիս-Սուս-Գեյթալա-Լիսոգորսկի լեռնանցքով դեպի Շուշիի հարավարևմտյան ծայրամասեր և այնտեղ սկսել են տեղակայել չորս դիտակետ:

Խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում․ Լիսոգորսկի սովխոզում տեղադրվել է վեց ժամանակավոր դիտակետ:

Կոնաշենկովը ավելացրեց, որ Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները  շարժվում են դեպի Գորիս քաղաք: «Այսօր ժամանած խաղաղապահ կազմավորման 2-րդ վաշտի ստորաբաժանումները, Էրեբունի օդանավակայանում բեռնաթափվելուց հետո, երեք հարյուր կիլոմետրանոց երթ են կատարել դեպի Գորիսի մոտակայքում գտնվող կայանատեղին»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Ըստ Կոնաշենկովի՝ խաղաղապահ խնդիրները կատարելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինված անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, կազմակերպվել է անմիջական կապ և շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ խնդիրների իրականացման և իրավիճակի մոնիտորինգի համակարգումը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը»,-ավելացրեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում