ԱԱրման Գալոյան

Հայ ազգային կոնգրեսի արձագանքը «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը

Հայ ազգային կոնգրեսի արձագանքը «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը

Հայ ազգային կոնգրես կուսակցությունն արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը:

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել , թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում,  որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում