ԱԱրման Գալոյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ոչ ոք չի չեղարկել. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ոչ ոք չի չեղարկել. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ՝ «Ռեգնում»-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ոչ ոք չի չեղարկել: «Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում