ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպան պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ

Եվրոպան պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ

Եվրոպայում իսլամական ահաբեկչության դեմ պայքարը ուժեղացնելու նոր առաջարկներ են հնչել ԵՄ բարձր մակարդակի տեսակոնֆերանսի ժամանակ: Դրան մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Ավստրիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների կառավարությունների ղեկավարները, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները: Քննարկվել են եվրոպացի մահմեդականների արմատականացմանը հակազդելու միջոցառումներն ու Շենգենյան գոտու բարեփոխման խնդիրները՝ հաղորդում է Euronews-ը:

«Եվրամիության արտաքին սահմանի յուրաքանչյուր խախտում կամ ԵՄ ցանկացած երկրում քաղաքացիների պաշտպանության հարցում սխալ հաշվարկները սպառնում են անդամ բոլոր երկրների անվտանգությանը»,- ասել Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել ազատ տեղաշարժման գոտում ավելի լավ համակարգել ոստիկանության ազգային ուժերի գործողությունները և թարմացնել ԵՄ միգրացիոն քաղաքականությունը:

Եվ ԵՄ խորհրդի նախագահն էլ առաջարկել է ստեղծել իմամներ պատրաստելու եվրոպական ինստիտուտ` ատելության գաղափարախոսության դեմ պայքարի և ահաբեկչությունը կանխելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում