ԱԱրման Գալոյան

Վարչապետի խոսնակն արձագանքել է Ծառուկյանին

Վարչապետի խոսնակն արձագանքել է Ծառուկյանին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին:

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե, իբր, հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։

Պարոն Ծառուկյանի՝ այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։

 

Այս թեզը նա կրկնել է նաև հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Հետևաբար, հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։

 

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը, կալանքից ազատվելուց հետո, հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։

Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությո՞ւնն է, ի վերջո, դարձել Շուշիի անկման պատճառ»,- հայտարարել է Մանե Գևորգյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում