ԼԼիլիթ Գասպարյան

Բասկերի Երկրի Ալկիսիայի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել

Բասկերի Երկրի Ալկիսիայի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել ի սատարումն Արցախի՝ հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից: 

 

Բանաձևում, մասնավորապես, նշված է.

 

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:
 
Այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմն էլ համաձայնել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսիայի քաղաքային խորհուրդը՝

 

  • Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:

  • Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ քայլեր ձեռնարկել զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:

  • Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսությունից և կառուցողական բանակցություններից, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:

  • Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում