ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում հետընտրական կրքերը չեն հանդարտվում

Վրաստանում հետընտրական կրքերը չեն հանդարտվում

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները երեկ երեկոյան ԿԸՀ-ի դիմաց հավաքված իրենց կողմնակիցներին կոչ են արել ժամանակավորապես ցրվել, իսկ նորից հավաքվել երկուշաբթի երեկոյան Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, տեղեկացնում է Aliq.ge-ն:

Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ ցույցը դադարեցնում են մասնակիցների անվտանգության համար: Նրանք պնդում են, որ իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրաշիթ են կիրառել ցուցարարների դեմ, բախումներից կան տուժածներ: Ոստիակնությունը հերքում է գազի օգտագործման մեղադրանքը:

Վրացական ընդդիմությունը պահանջում է նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ԿԸՀ-ի նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գոմարման խորհրդարանը: Մեկ տոկոսի շեմը հաղթահարած 9 կուսակցությունից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից անընդհատ բողոքի ցույցեր են անցկացնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում