ԿԿարմեն Ղուկասյան

Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք. Տիգրան Բալայան

Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք. Տիգրան Բալայան

Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդների օնլան մարաթոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին:

«Շնորհակալ ենք այս կարևոր դրամահավաքի բոլոր կազմակերպիչներին ու ամենաշատը՝ բոլոր մասնակիցներին։

Մի փոքր կարելի է շունչ քաշել: Հաջորդ շաբաթ ձեր բոլորի աջակցության կարիքն ունեցող մի նոր նախաձեռնության մասին կհայտարարենք»,- գրել է Բալայանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունեցել համաեվրոպական մեծ դրամահավաք Արցախի համար: Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ օնլայն մարաթոնի ընթացքում հավաքել է 412.387 եվրո հանգանակություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում