ՆՆարե Ոսկանյան

Պուտինն ու էրդողանը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Պուտինն ու էրդողանը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:  

Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: 

ՌԴ նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Պուտինը նշել է, որ այդ շփումների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն ու խնդրի  քաղաքական կարգավորումն է:  

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին հետևել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում