ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է ղարաբաղյան իրադարձություններին թուրքական հետախուզության ներգրավվածությանը:

«Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում. Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը «զգում է» դա և տեսնում է աշխատանքի «առանձին տարրեր»,- «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ընդգծել է Նարիշկինը:

Հիշեցնենք՝ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրենն իր հարցազրույցում այսօր անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցությանը` ընդգծելով, որ իրենք ճշգրիտ տվյալներ են ստացել այդ մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում