Հակառակորդն ամեն կերպ փորձում է ամենաչնչին հաջողություն գրանցել, բայց մեր զորքն անսասան է․ ՊՆ ներկայացուցիչ

ՌՌոզա Խաչատրյան

Մարտերը շարունակվում են, դրանք շատ ինտենսիվ չեն, բայց փոքր խմբերի հետ մարտերն ունեն որոշակի բարդություններ՝ հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը՝ միասնական տեղեկատվական կենտրոնում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ փորձել են մատակարարումներ բերել մի քանի մեքենայով և ճեղքում իրականացնել։ Խոցվել է մի քանի մեքենա, այդ թվում՝ անձնակազմով բեռնված։ Եվ այդ ուղղությունից հետ են շպրտվել։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողություն գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են, մեր վճռականությունն անսասան է, և վստահ եմ՝ հաղթելու ենք»,- նշեց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում