ՀՀայկարամ Նահապետյան

«Գարմին» ընկերությունը վրդովված է իր արտադրությունը ԱԹՍ-ներում օգտագործելու կապակցությամբ

«Գարմին» ընկերությունը վրդովված է իր արտադրությունը ԱԹՍ-ներում օգտագործելու կապակցությամբ

«Գարմին» ընկերությունը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ իրենց արտադրատեսակներից մեկն օգտագործվել է «Բայրաքթար»-ի անօդաչու թռչող սարքերում՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անմեղ քաղաքացիական անձանց սպանելու համար։ «Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը և ցավում ենք զոհվածների համար:

Անօդաչու թռչող սարքերում օգտագործվող «Գարմին» արտադրանքը ռազմական չէ, այն նախատեսված չէ անօդաչու թռչող սարքերում օգտագործելու համար: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այս անօդաչու թռչող սարքերում, և հետազոտության արդյունքում համապատասխան գործողություններ ենք ձեռնարկելու մեր արտադրանքը նման դեպքերից պաշտպանելու համար»:


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում