ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում հետընտրական անկարգություններ են սպասվում

ԱՄՆ-ում հետընտրական անկարգություններ են  սպասվում

ԱՄՆ-ում սպասվում են անկարգություններ՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, քանի որ վերջին տասը տարվա ընթացքում հասարակությունը երկրում ավելի բևեռացված է, քան երբևէ՝ հաղորդում է РИА Новости-ն:

Հանրապետական ​​Թրամփը և դեմոկրատ Բայդենը լարված պայքար են մղում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Ընտրությունների արդյունքների ամփոփումը կարող է տևել մի քանի օր:

Երկու թեկնածուն էլ վստահ են իրենց հաղթանակում: Փորձագետները կանխատեսում են, որ ցանկացած թեկնածուի հաղթանակը կարող է հանգեցնել զանգվածային բողոքի ակցիաների երկրի տարբեր վայրերում: Չորեքշաբթի մի քանի նահանգում արդեն ԱՄՆ ոստիկանությունը բերման է ենթարկել երթևեկությունը խոչընդոտող ցուցարարներին: Սպիտակ տան մոտ էլ հավաքվել են Թրամփի հակառակորդները և պահանջել Թրամփի հեռացումը:

Իսկ Վաշինգտոնի կենտրոնում՝ նախագահի նստավայրից  մի քանի թաղամաս հեռու, չորս մարդ է վիրավորվել դանակահարության հետևանքով. նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալի: Այս մասին հաղորդել է NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով Վաշինգտոնի ոստիկանությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում