ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ անվտանգության ծառայությունը կանխել է կիբեռհարձակումները ընտրությունների ժամանակ

ԱՄՆ անվտանգության ծառայությունը կանխել է կիբեռհարձակումները ընտրությունների ժամանակ

ԱՄՆ-ը կանխարգելիչ համակարգչային հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի և Իրանի կիբեռկառույցների վրա` ընտրություններին «միջամտելու փորձերը» չեզոքացնելու համար, ուստի ընտրությունների ընթացքում հաքերային գրոհներ գրեթե չեն եղել՝ հաղորդում է NBC-ն:

Նշվում է նաև, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «ընտրությունների ժամանակ կիբեռտարածքում, հակերների աշխարհում շատ հանգիստ է եղել, միջամտության փորձերը՝ շատ քիչ»:

ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Չաք Վուլֆը հավաստիացրել է, որ գերատեսչությունն ու իր հսկողության տակ գտնվող կառույցները շարունակում են վերահսկել ընտրությունների անվտանգությունը, այդ թվում՝ կիբեռտարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում