ՊԵԿ-ը թիրախավորել է եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ. Էդվարդ Հովհաննիսյան

ՄՄարիա Գաբրիելյան

2021-ի բյուջեով եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 320.5 միլիարդ դրամ: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց, որ, այդուամենայնիվ, կոմիտեն թիրախավորել է եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա գերակատարելու նշված ցուցանիշը և ապահովելու ավելի բարենպաստ արդյունքներ: 

«Բյուջեի նախագծով նախատեսված է 21.5 տոկոս հարկեր-ՀՆԱ-հարաբերակցություն, սակայն մենք ավելի բարձր թիրախ ենք սահմանել: Հուսով ենք, որ պատերազմը շուտ կավարտվի և հնարավորություն կտա մեր նպատակներն իրականացնել»,- նշեց Հովհաննիսյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում