Օր օրի ավելի լավ ենք ճանաչում թշնամուն և հասկանում նրա մտահղացումները․ Հովհաննիսյան

ՌՌոզա Խաչատրյան

30 դիակի ու մեկ գերու հանձնումը Հայաստանին կատարվել է մարդասիրական նպատակներով հրադադարի երեք փորձի ընթացքում՝ Հայկական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դա կատարվել է այս ամբողջ ժամանակահատվածում երեք փորձի ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գերիների փոխանակման ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք: «Սակայն դա չի կարող հաջողվել, եթե Ադրբեջանը չի ցանկանում այդ հարցում կոմպրոմիսի կամ մարդկային հարաբերությունների գնալ»,- ասաց նա:

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ զգոնությունը թուլացնել պետք չէ, պատերազմը շարունակվում է, հակառակորդն էլ ամեն կերպ ու ամեն կողմից փորձում է նոր հարձակումներ իրականացնել փոքր ու մեծ ուժերով, օգտագործելով հրետանի, ավիացիա և այլն։

«Մենք մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք։ Հիմնականում մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ ենք շպրտում։

Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ, որ մեր զորքերը հստակ տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում հակառակորդին, ավելի լավ են հասկանում թշնամու մտահղացումները, ավելի լավ են գտնում հակաթույները նրանց օգտագործած բարձր տեխնոլոգիական միջոցների դեմ։ Հաղթելու ենք»,- վստահեցրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում