Հաջիևին և ադրբեջանցիներին շատ հետաքրքիր անակնկալներ են սպասում ահաբեկիչների մասով․ ՊՆ ներկայացուցիչ

ՌՌոզա Խաչատրյան

Արցախի զինված ուժերի կողմից գերեվարված ահաբեկչի տեսանյութին ադրբեջանական կողմի արձագանքին, թե այն բեմադրություն է, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի առնչությամբ։ Իսկ ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, օգտագործման, մարտավարության մասին, թե որտեղ են կիրառում, ինչպես, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել հասել Ադրբեջան, շատ կան։ Այս առումով պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես շատ հետաքրքիր անակնկալներ են սպասում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հրապարակված տեսանյութում երևացող ահաբեկչի դեմ հարուցվել է քրեական գործ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում