Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Ադրբեջանը դժվար համարձակվեր մտածել պատերազմ սկսելու մասին. Սարգսյան

ՌՌոզա Խաչատրյան

«Իմ կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի այդ ոճրագործությունը տեղի է ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով: Վստահ եմ, որ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար Ադրբեջանը մտածեր, որ կարող է մի օր արթնանալ ու  պատերազմ սկսել, կամ շատ երկար կմտածեր նման քայլ սկսելուց առաջ: Ակնհայտ էր, որ ոտքի էինք կանգնում, ուժ էինք հավաքում, այլ հնարավորությունների, հզորության ու ժամանակների բանակ էինք ունենալու»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

ԵԿՄ վարչության անդամ Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ տեղի ունեցած հանցագործության պատասխանատուները դեռևս լիովին բացահայտված ու պատժված չեն, և գուցե դրա չբացահայտված լինելն է, որ թույլ չի տալիս մեր երկրին ավելի մեծ թափով զարգանալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում