Պատերազմը սաստիկ է և դաժան, սակայն մեր ԶՈՒ-ն հստակ տիրապետում է իրավիճակին. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, դիմելով հայրենակիցներին, ասաց, որ պատերազմում մարտական գործողությունները շատ խիտ են ուժերի ու միջոցների տեսանկյունից։ Շեշտեց, որ շատ արագ, դինամիկ մարտական գործողություններ են ընթանում ու խնդրեց, որ հետևեն պաշտոնական տեղեկատվությանը։

«Մեր հաջողությունները մենք ներկայացնում ենք, մեր դժվարությունները մենք ներկայացնում ենք։ Ո՛չ հաջողություններից պետք է ծայրահեղ ոգևորություն ապրել՝ պատկերացնելով, որ ամեն ինչ շատ հեշտ է, հաղթանակը շատ մոտ է, Ադրբեջանի զինված ուժերն արդեն ջախջախված են, և ոչ էլ դժվարությունների ժամանակ պետք է մտածել, որ մեր վիճակն անելանելի ու անհույս է։ Խնդրում եմ՝ ծայրահեղությունների մեջ չընկնել։

Մեր զինված ուժերը, մեր սպառազինությունը, մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, մարտունակ է, բարոյական ոգին շատ բարձր է։ Ես օրվա ընթացքում բազմիցս զանգեր, նամակներ եմ ստանում առաջնագծից, տղաներից, սպաներից, զինվորներից, որոնք, բարեբախտաբար, շատ ժամանակ չունեն հետևելու լրատվադաշտին, համացանցին, և հաճախ ծիծաղում են․ թե ձեր մոտ այդ ի՞նչ է կատարվում, մենք այստեղ մարտունակ, բարձր մարտական ոգով մեր խնդիրն ենք կատարում»,- ասաց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում