Ստեփանակերտցիները վստահ են՝ հաղթելու ենք

ԱԱրթուր Խաչատրյան

Պատերազմը՝ պատերազմ, սակայն ժենգյալով հացը պետք է թխվի ըստ պահանջի: Իսկ որ այն կա՝ վկայում է արցախյան բուրավետ կանաչիներով լեփ-լեցուն այս տարան: Դեմքերին խաղաղություն, ձեռքերի վարժ շարժումներով այս կանայք անում են այն, ինչ արել են 30 տարի: Փոխվել են միայն աշխատանքային ժամերը: 

Զինվորականներին անվճար, այլ հաճախորդների՝ նույն գնով: Վերջին մեկ ամսում կյանքը կտրուկ է փոխվել, սակայն այս կանայք տեսել են երեք պատերազմ: Ուստի որոշել են, որ պետք է աշխատեն նաև հիմա: Չնայած դրան՝ տիկին Դոնարան խոստովանում է՝ այս պատերազմը նախորդներից ծանր է:
 
Այս պարագայում ինչո՞ւ է մնացել Ստեփանակերտում հարցին դեմքին ժպիտով՝ տիկին Դոնարան պատասխանում է՝ այստեղ է, քանի որ միայն մեկ ելք է տեսնում.
 
«Ես գիդում եմ, որ մենք հաղթելու ենք: 5 օրից գալիս են, շոր են փոխում, դրա համար էլ...»:

Ստեփանակերտում այժմ այդպես է՝ զինվորն առաջնագծում, իսկ քաղաքում մնացածներն անում են առավելագույնը՝ թիկունքն ամուր պահելու համար: Գրեթե յուրաքանչյուրն ունի պատերազմող ընտանիքի անդամ: Փորձում են պահել սառնասրտությունը: Օգնում է անցյալի դառը փորձը:
 
Հարևան տաղավարում տիկին Ռիման աշխատանքին զուգահեռ հասցնում է նաև հաճախորդներին հանգստացնել: Կարճ դադարից հետո վերադարձել է ծանոթ առօրյային: Արցախցուն դժվարություններով չես վախեցնի, վստահ է նա:
 
Ստեփանակերտն ունեցել է ավելի ծանր ժամանակներ՝ Արցախյան առաջին ազատամարտին քաղաքը եղել է շրջափակման մեջ՝ ենթարկվելով հրթիռակոծության: Սակայն դիմադրել և հաղթել են այն ժամանակ, հաղթելու են նաև հիմա՝ նշում են բնակիչները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում