Ընդդեմ թուրքական ապրանքի, բայց ոչ ի վնաս հայ գործարարի

ՀՀերմինե Բաղդասարյան

Թուրքական ապրանքի բոյկոտը չպետք է վնասի մեր գործարարներին: Տնտեսական խրամատում ևս տանուլ տալու տարբերակ Հայաստանը չունի՝ սպառողներին կոչով դիմեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

Արսեն Ղազարյան (Հայաստանի ԱԳՄ նախագահ) - Այն ապրանքները, որ Թուրքիայից ներկրվել են, Հայաստանում մաքսազերծվել են, ԱԱՀ է վճարվել: Պետք է սպառել, որ չստացվի՝ մենք մեր ոտքին ենք կրակում, որ բիզնեսը գումար ունենա ու կարողանա վերադասավորվել:

Վերադասավորվելն, ըստ Արսեն Ղազարյանի, բիզնեսի համար պետք է նախ տեղական արտադրությունը զարգացնելու առիթ դառնա: Անհրաժեշտ է շեշտը դնել վերջին շրջանում թափ հավաքած տեքստիլի ճյուղի ընդլայնման վրա, հզորացնել կոշիկ կարող փոքր արտադրամասերը:

Արսեն Ղազարյան - Առաջինը, որ պետք է անենք, տեղական արտադրողները պետք է լրացնեն այս բացը: Տեքստիլ-տրիկոտաժ-տեքստիլ: Այլ բիզնեսից պետք է այստեղ ներդրում արվի:

Ղազարյանը, որը, ի դեպ, 97 թվականից գործող հայ-թուրքական տնտեսական հանձնաժողովի համանախագահն է, սահմանից այն կողմ նամակ է ուղարկել՝ հարաբերություններն անժամկետ սառեցնելու մասին: Չպետք է ուշացնել նաև տրանսնացիոնալ խոշոր ֆիրմաների հետ քննարկումները. գերմանական հայտնի կենցաղային տեխնիկայից մինչև ամերիկյան օճառ-շամպուն արտադրող ընկերությունները Կովկաս-Ասիա ամբողջ տարածաշրջանի մատակարարումների համար պահեստները հարևան երկրում են բազավորել:

Արսեն Ղազարյան - Մեր խոշոր մատակարարները պետք է այդ ընկերությունների հետ բանակցություններ վարեն ու ասեն՝ փոխեք, մեզ տվեք այլ շուկաներից, մեր ենթակայությունն Անկարայի ու Ստամբուլյան գրասենյակներից փոխեք:

Կառավարությունն իր հերթին ԵԱՏՄ-ի առաջիկա նիստում կառաջարկի Թուրքիային հանել միությունում սակագնային արտոնություն ունեցող 103 պետությունների ցանկից: Ըստ Ղազարյանի՝ գործարարներն այս արգելքին ըմբռնումով են մոտենում: Համեմատաբար դժվար վիճակում հայտնված տոնավաճառի առևտրականները կամ նրանց մատակարարները 2 ամիս ժամանակ ունեն թուրքական ապրանքը փոխարինելու Ռուսաստանից կամ Չինաստանից ներմուծումներով:

Արսեն Ղազարյան - Չինաստանն արտադրում է նույն որակի, նույն գնային սեգմենտի ապրանք, տրանսպորտը երկար է՝ այստեղ 3-4 օր է, այնտեղ՝ 30 օր, իսկ գնայինը նույնն է:

Այնպես չէ, որ հարևան Թուրքիայից ապրանք բերելը հեշտ էր. ուղիղ առևտուր 93 թվականից այս կողմ մենք չենք ունեցել: Վերջին տարիներին դրան գումարվել էր նաև լրացուցիչ ծախս՝ խաղաքարտեր է բացում Գործարարների միության ղեկավարը:

Արսեն Ղազարյան - Բերում են Վրաստան, մաքսազերծում են, հարկեր են վճարում, հետո վերաարտահանում են Հայաստանում: Արդյունքում 5-800 դոլարի ծախս է լինում, որը մնում է հայ գործարարի ուսերին:

260 մլն դոլարի ներմուծման արգելքով Հայաստանը թուրքական տնտեսությանը գուցե մեծ հարված չհասցնի, բայց հաստատ վստահ կլինենք՝ մեր վճարած փողերով չեն ԱԹՍ-ներն օգնում ադրբեջանական բանակին՝ խոր շունչ է քաշում Արսեն Ղազարյանը: Հարցազրույցն ավարտում պետական սահմանը փակելիս Դեմիրելի ասած խոսքերը հակադարձելով:

Արսեն Ղազարյան - Մի քանի ղուռուշ առևտրի համար Թուրքիայից մենք մեր արիական տղաների արյունը չենք ուրանա:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում