Համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ հրադադարի իրականացում. Քոչարյան

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը:

Քոչարյանը նշեց, որ առ այսօր երեք համանախագահներից ավելի ակտիվ են եղել Ռուսաստանն ու Ֆրանսիան, և հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է:

«Տվյալ դեպքում երեք համանախագահների մոտ օրակարգում մեկ հարց է. որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլև այդ հրադադարն իրականացվի: Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը սրան էր նվիրված»,- նշեց Քոչարյանը:

Ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, որն է՝ նպաստել կողմերի միջև փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն՝ նշեց փոխնախարարը: Եվ երկրորդ մանդատը կապված է համանախագահ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամության հետ, և դա ենթադրում է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում