Առաջնագծում իրավիճակը լարված է, բայց վերահսկվում է. ռեպորտաժ դիրքերից

ՀՀայկ Նավասարդյան

Ճանապարհը տանում է հայրենիքի սահման՝ Արցախի առաջնագիծ, որտեղ թեժ մարտերը չեն դադարում արդեն 22 օր անընդմեջ: Մարտական դիրքում Նժդեհի պատկերն ու պատգամն է պայքարի ելած երիտասարդությանը՝ ապրել միայն Հայրենիքի, սուրբ հողի ու Անկախության համար:

Հենց այդ պատգամով ու գիտակցումով այստեղ ամեն քայլի, անգամ սանտիմետրի վրա հերոսական պատմություններ են սկսվում ու չեն ավարտվում, լրացնում են հայոց ռազմի պատմության հերոսական էջերը:

Ծանոթացե՛ք՝ հայոց հաղթանակած բանակի նոր սերնդի սպաներից է՝ զենքը ձեռքին, հպարտ ու միշտ պատրաստ մարտի: Այս ուղղությամբ մեր քաջ հայորդին իր անձնակազմով մի քանի տանկ ու արդեն անհաշվելի անօդաչուներ է խոցել ու շարունակում է նույնն անել՝ նույն ոգով, արիությամբ ու վճռականությամբ:

Հակառակորդի տեխնիկան ոչնչացնելը չէ միայն, որ այս տղերքի սխրանքներից է: Այս ուղղությամբ հարձակման անցած թշնամուն մի քանի անգամ արդեն ջարդել, հետ են շպրտել, բայց սա էլ ամենը չէ:

Դարանակալած թշնամուն հենց իրենց բնում են ոչնչացրել: Տղաներից երկուսը հերոսության համար ներկայացվել են «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրման: Այս կողմերում թշնամու ցանկացած շարժ, տեղաշարժ մեր տղաների ուղիղ նշանառության տակ են:

Կողք կողքի զինվոր ու կամավոր Հայրենիք են պաշտպանում, կերտում նոր հաղթանակներ: Տրամադրությունը ինչպե՞ս է հարցը այստեղ արդեն տեղին չէ: Ինչպիսին կլինի տղամարդու տրամադրությունը, երբ սեփական ընտանիքն ու Հայրենիքն է պաշտպանում սահմանին կանգնած:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում