Սա առաջին անգամ չէ. Մնացականյանը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը ի ցույց է դնում բարբարոսության խորությունը, որի հետ գործ ունենք՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սա առաջին անգամ չէ, սա նորություն չէ և ուղղակի ի ցույց է դնում, որ մենք պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար: Եվ որևէ բան մեզ հետ չի պահելու այդ առումով: Եվ նորից ուզում եմ խոնարհվել բոլոր խիզախների առաջ, ովքեր հիմա կռվում են դրա համար:

Մեր գործն է լինելու միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ի ցույց դնելու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ, ինչ երևույթի մենք գործ ունենք: Ցանկացած քաղաքակիրթ նորմ ենթարկվում է ուղղակի ջախջախման, սա է այս խնդրի էությունը»,- նշեց Մնացականյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում