Գերմանահայերը մի քանի հարյուր ավտոմեքենայով փակել են Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը
Արդեն մի քանի ժամ է՝ Գերմանիայում բնակվող հայերը մի քանի հարյուր ավտոմեքենայով փակել են Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը։
Գերմանահայերը «Հայր Մեր» են ասել՝ հայերեն և գերմաներեն։
Հավաքի կազմակերպիչներից Արթուր Թորոսյանը նշել է, որ հավաքվել են աշխարհին ցույց տալու իրենց միասնությունը և Գերմանիայի իշխանությունից պահանջելու ճանաչել Արցախի անկախությունը:













