Պաշտպանության բանակը հաջողությամբ կատարում է մարտական խնդիրը

ՎՎահե Դավթյան

Ադրբեջանը Արցախի սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողություններ: Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունում՝ ծանր հրետակոծություն, որին հաջորդել է լայնամաշտաբ հարձակումը զրահատեխնիկայի կիրառմամբ:

Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել, այսօր տեղի է ունեցել թեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում:

ՊԲ ստորաբաժանումները գործել են գրագետ՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ: Հակառակորդը որևէ հատվածում որևէ առաջխաղացում չունի: Հաջողության չհասնելով՝ վերջին մի քանի օրերին հետախուզադիվերսիոն գործողություններով փորձում են արագ ներթափանցել մերձռազմաճակատային բնակավայրեր, դրոշներ պարզելով նկարվել, հոգեբանական ազդեցություն թողնել, առաջին հերթին՝ իրենց բնակչության վրա:

Արծրուն Հովհաննիսյան - Ռազմաճակատում մեծ, էական, նշանակալի հաջողություններ չունենալով՝ Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվությամբ:

Հադրութում դիվերսիոն ներթափանցման փորձեր եղել են: Տեղանքը անտառային է, լեռնային, բայց իրավիճակը կայուն է: ՊԲ-ն արհեստավարժ կատարում է իր խնդիրը: Երկու շաբաթվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով գովելու բան չունեն: Հովհաննիսյանի խոսքով՝ օտարազգի ցանկացած ռազմական փորձագետը կհաստատի՝ հակառակորդի գործողությունները գրագետ չեն:

Արծրուն Հովհաննիսյան - Դրանից հետո բան չի մնում... Դրա համար էլ արագ դիվերսիոն ներթափանցում են իրականացնում, փորձում նկարվել, միևնույն է, չի հաջողվում:

Եվ ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ նոր սերնդի պատերազմում դրանց դեմ չկա ոսկե լուծում: Պետք է համալիր տարբերակ լինի՝ խոցում, հայտնաբերում, ճնշում: 5-րդ սերնդի պատերազմում ԱԹՍ-ները ամենագլխացավանք ներկայացնող զինատեսակներից են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում