25 զոհ, 100-ից ավելի վիրավոր. Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքը

ՎՎահե Դավթյան

25 քաղաքացիական զոհ, 100-ից ավելի վիրավոր: 5800-ից ավելի բնակելի, մշակութային արժեք ունեցող կառույցներ թիրախավորվեց հակառակորդի արձակած հրթիռներից: Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը նույնիսկ տագնապ ազդանշանի դեպքում Ստեփանակերտում որոնում է չպայթած զենք-զինամթերք, ոչնչացնում:

Սասուն Սարուխանյան (Արցախի ԱԻ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ) - «Ամբողջ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերվում ու տեղափոխվում է Ստեփանակերտից դուրս՝ անվտանգ տարածք, և ոչնչացվում»:

Ապաստարաններում բնակչությանը տեղավորելու, սննդով, դեղորայքով ապահովելու գործը հիմնականում իրականացնում են փրկարարները: Նրանց են միացել Հայաստանից տեսչական մարմինները, կամավորական փրկարար խմբերը: Աշխատանքներն իրականացնում են համաձայն քաղպաշտպանության պլանի:

Մեխակ Արզումանյան (Արցախի ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ) - «Աշխատանքներն իրականացնում են ռմբակոծության տակ, որպեսզի սնունդը, դեղորայքն ու անհրաժեշտ բաները հասցնենք մեր բնակչությանը»:

Մինչև հիմա Ստեփանակերտում գտել են ավելի քան 670 չպայթած զենք-զինամթերք: Կրակի դադարից հետո խմբերը կաշխատեն Արցախի բոլոր քաղաքներում՝ չպայթած սպառազինությունը անվտանգ վայրում ոչնչացնելու համար: Ունեն հագեցած նյութատեխնիկական բազա՝ աշխատանքներն անթերի կատարելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում