Ահաբեկչական խմբերը ոտնձգություններ են գործում մեր զոհված զինվորների մարմինների նկատմամբ․ ԱՀ ՄԻՊ

ՌՌոզա Խաչատրյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկատվական շտաբում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո գտնվող ահաբեկչական խմբերը որոշակի ոտնձգություններ են գործում մեր զոհված զինվորների մարմինների նկատմամբ։

«Միջազգային հանրության պատասխանատվությունն է նաև բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել, որ կանխարգելվեն բոլոր հնարավոր ոտնձգություններն ու վայրագությունները։ Եվ եթե արձանագրվեն նմանատիպ դեպքեր, ապա համապատասխան պատիժ սահմանվի նաև միջազգային հանրության կողմից»,- նշեց Բեգլարյանը՝ հիշեցնելով 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կատարած խոշտանգումները, դիակապտությունները իրենց կողմում մնացած մեր զինծառայողների մարմինների հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում