Գուցե մեկ օրով հումանիտար դադար է հաստատվել, բայց կռիվը կարող է նորից վերսկսվել. Մարուքյան

ՌՌոզա Խաչատրյան

Այսօրվա համեմատաբար խաղաղությունը մեզ չպետք է թուլացնի՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պարզ է, չէ՞, որ կան պահեր, որ կռիվը կանգ է առնում, բայց կարող է նորից վերսկսվի: Վերջին հաշվով, կոչեր են եղել գոնե մեկ օր հումանիտար դադարի մասին: Գուցե սա այդ մեկ օրն է, դեռևս պարզ չէ»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Հայաստանի զինանոցում կա դիվանագիտական զենք՝ Արցախի Հանրապետության ճանաչումը, բայց, կարծում եմ՝ որ դեռևս տեղ ունենք դա չանելու՝ նշեց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում