Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության պես. պատգամավոր

ՌՌոզա Խաչատրյան

Թուրքիայի ցանկացած հայտարարություն վերջին օրերին նոր ասելիք չի պարունակում՝ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության պես: Եվ, ըստ էության, վերածվել է տեռորիստ պետության: Ինչ վերաբերում է միջազգային մյուս գործընկերներին, մենք բոլորից ակնկալում ենք շատ կոշտ հանդիմանում և կոշտ քննադատություն Թուրքիայի և Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական և ագրեսիվ գործողություններին»,- նշեց պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում:

Ռուբինյանը հավելեց՝ աշխարհում դրական միտումներ կան հայտարարությունների մակարդակով, բայց ամեն ինչ կախված է մեր կամքից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում