ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 05․10․2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 05․10․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի դեպքերի քրոնիկոնը:

«Հաղթելու ենք, հետ գանք». տղաներն արձագանքել են մարտակոչին

Տեսանյութ

Հակառակորդի հերթական տանկի խոցումը

Տեսանյութ

Արցախում հակաահաբեկչական պայքարը հաջողությամբ շարունակվում է. ԱՀ նախագահի խոսնակ

Փառք մեր բանակին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Ադրբեջանի թիրախը եղել է Ստեփանակերտն իր բնակչությամբ․ ԱՀ ՄԻՊ

«Մինչև երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որից 1 երեխա, 7 կին և 11 տղամարդ։ Եղել է դիտավորյալ թիրախավորում քաղաքացիական բնակչությանը, քանի որ, օրինակ՝ ԱԹՍ-ի միջոցով հավանական չէ, որ նրանք կարող են շեղվել և Հադրութում բնակելի տան վրա կրակել։ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել, մարդկային և նյութական մեծ վնասներ հասցնել, միգուցե նաև խուճապի և ահաբեկման նպատակներ են ունեցել»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ վիրավորիների թիվը 80 է, որից 60-ը լուրջ վիրավորումներ ունեն։

Հակառակորդը հայտնվել է ծուղակում՝ թողնելով 200 զոհ. ՊՆ խոսնակ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը այսօր ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող՝ հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին. ադրբեջանական հերթական կեղծիքը

«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռը, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը։ Հրթիռային կայանքի հնարավորություններն ուղղակի թույլ չեն տալիս անել դա։

Արցախում զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների կիրառման հետևանքով. ԱՀ ՄԻՊ

Փաստահավաք տվյալներ

Խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ. ՊՆ խոսնակ

Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը (ժամը՝ 18։39)։

ՀՀ վարչապետի որդին կամավորագրվել է

«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- ասել է Աշոտ Փաշինյանը։

Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը. վարչապետը կոչ է անում զինվորագրվել վերջին մեկ տարում զորացրվածներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մարտակոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, որպեսզի ներկայանան կենտրոնական հավաքակայան: Վարչապետը մեկնաբանեց՝ օրենսդրության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորակոչի: Սակայն վերջին մեկ տարում զորացրվածներն ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են: «Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը: Սա նոր Սարդարապատ է»,- շեշտեց վարչապետը:

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը. ԱՀ նախագահի խոսնակ

Ավելորդ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի խուսափի ավելորդ զոհերից, ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Այդ մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակը։

Թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում. ԱՀ նախագահի խոսնակ

Հակաօդայինների սխրանքները շարունակվում են. ԱՀ ՊԲ

Հերոսական սխրանքները 

Եվս մեկ հերոսական դրվագ այս օրերի Արցախյան հերոսամարտից

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղելու հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հակառակորդը չի խնայում անգամ դպրոցներն ու մանկապարտեզները

Լուսանկարներ

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Զոհերի անունները

Մեր հրետանավորները դիպուկ և հուժկու հարվածներով ոչնչացնում են հակառակորդի դիրքերը

Տեսանյութ

Կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է. ՀՀ ՊՆ խոսնակ

Հերոսական դրվագներ ռազմաճակատից

Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «Իգլա» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու Սու-25 ինքնաթիռ՝ գրել է Ստեփանյանը:

Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են

«Մեր զորքերը համառ մարտեր են մղում` հետ շպրտելով հակառակորդին»,- հայտնել է Հովհաննիսյանը: 

Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը

Տեսանյութ

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ

ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

 Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի զինուժն այսօր էլ օգտագործում է կասետային ռումբեր։ Սա արդեն երրորդ օրն է, որ Արցախի մայրաքաղաքը թիրախավորվել է հակառակորդի կողմից։

«Լուրերի» բացառիկ կադրերը Ստեփանակերտի հրթիռակոծված դպրոցից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում