ՌՌոզա Խաչատրյան

Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է․ ԱԳՆ

Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է․ ԱԳՆ

«Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ։

 

Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

 

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում