ՀՀ և ԱՀ առողջապահության համակարգերն ի վիճակի են օգնություն ցուցաբերել մեր զինվորներին և քաղաքացիական անձանց. Արմեն Մուրադյան

ՆՆարե Ոսկանյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հակառակորդի կիրառած զենքերը, դրանցից ստացված վնասվածքները մարդասիրական և համամարդկային արժեքներից դուրս են՝ հաշվի առնելով նրանց բնույթը, վնասակար և վտանգավոր էությունը:

«Այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում առավել ևս մի պահի, երբ մենք բոլորս փաստացի համախմբված ենք այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ, և, իհարկե, հիվանդանոցային ծառայությունները, որոնք ծայրահեղ ծանրաբեռնված են, և այն սանիտարական նորմերը, որ կիրառվում են, համեմատության մեջ չեն 2016 թվականի հետ»,- ասաց Մուրադյանը:

Նա վստահեցրեց, որ այս պահին ՀՀ և ԱՀ առողջապահության համակարգերի և արտերկրից ժամանած բժիշկների շնորհիվ կարող են օգնություն ցուցաբերել ինչպես մեր զինվորներին, քաղաքացիական անձանց, այնպես էլ այն վիրավոր ադրբեջանցի զինվորներին, որոնք խաբված՝ հայտնվել են կրակի եզրին: 

Անդրադառնալով վիրավոր երեխաներին՝ Մուրադյանն ասաց, որ նրանք տարբեր վնասվածքներ ունեն, ցավոք, մահվան ելքով դեպքեր էլ կան: «Մեր մանկաբույժները ամեն ինչ կանեն, որ երեխաներն այդ սարսափը մոռանան»,- ընդգծեց բժիշկը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում