Հակառակորդի բոլոր հարձակողական գործողություններն անհաջողությամբ են ավարտվել. մարտերը շարունակվում են. Հովհաննիսյան

ՌՌոզա Խաչատրյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ, ամփոփելով անցած գիշերը, նշեց, որ թեժ մարտեր չեն եղել, մարտական որոշակի գործողություններ, այնուամենայնիվ, կան։

«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները՝ մոտ 600, խոցվել են 3 ուղղաթիռ, ներառյալ՝ վերջին նշվածը, որն ընկել է Իրանի տարածքում, մոտ 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում։ Մարտական գործողությունները շարունակվում են, ստացա տեղեկություններ, որ դրանք սկսել են թեժանալ»,- նշեց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում