Մարտակերտի ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մեկ սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել. Սարումյան

ՆՆարե Ոսկանյան

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ հաշվի են առնում և պատրաստ են իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին: 

Սարումյանն անդրադարձավ երեկ տարածված ապատեղեկատվությանը, թե իբր հակառակորդը շրջափակել է Մարտակերտ քաղաքը:  

«Այդ լուրը, իհարկե, բացարձակ ապատեղեկատվություն է, այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մեկ սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել, անզոր չարությունից սկսում է ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները, այդ թվում՝ Մարտակերտը, ու կան, ցավոք, զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,-ասաց Սարումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում