Վարդենիսում ավտոբուսի պայթյունի հետևանքով կորուստներ չունենք. Հովհաննիսյան

ՌՌոզա Խաչատրյան

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի ներքո փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով, սակայն, կրելով մեծ կորուստներ, մոտավորապես՝ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստ, հետ է շպրտվել։

Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ԶՈՒ գրոհներին, և հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել։ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը, այս պահին, նախնական տեղեկություններով, կորուստներ չունենք։ Սպասեք հուժկու պատասխանի»,- նշեց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում