ԿԿարմեն Ղուկասյան

Կայացել է Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը

Կայացել է Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը

Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Մրցաշարը պետք է անցկացվի 2023 թ. Կրակովում: Ցանկում ընդգրկված են՝ նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք դանս, կանոե,  հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը: 

Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ կայանալիք բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում