Թարմացում. 12.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք, առողջացել 171 քաղաքացի

ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ը` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: Ունենք 171 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում